-
24.04.2020|
23:05
Անտեսելով Ռուսաստանի մարդու իրավունքների խորհրդի քննադատությունը, նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Պետական դումայի և Դաշնության խորհրդի ընդունած օրենքը, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրը կնշվի սեպտեմբերի 3-ին:
-
24.04.2020|
23:04
ԵՄ ղեկավարները Եվրահանձնաժողովին կոչ են արել անհապաղ կազմել կորոնավիրուսից տուժած միության տնտեսական վերականգնման ծրագիր՝ ասել է Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը:
-
24.04.2020|
23:04
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հիշում ու հարգանքի տուրք է մատուցում ավելի քան մեկ դար առաջ Մեծ Եղեռնի տառապանքներով անցածներին՝ ասված է Ինստագրամում դեսպանության հրապարակած հաղորդագրությունում:
-
24.04.2020|
23:02
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին, ժ. 22:00-ին կմեկնարկի սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր, որը կտևի մինչև ապրիլի 25-ը, ժ. 06:00-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ծրագիրը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։
-
24.04.2020|
23:00
Առցանց հանդիպման շրջանակներում Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ ամփոփել է դեռևս դեկտեմբերին կայացած Կինոյի զարգացման ռազմավարության կոնֆերանսը՝ ուղենշելով հետագա համագործակցության հստակ ուղղություններ և միավորելով ուժերը ոլորտի խնդիրների լուծման շուրջ։
-
24.04.2020|
22:59
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 24-ի ուղերձի վերաբերյալ։ Համագումարը նշել է, որ Թրամփի օգտագործած «Մեծ Եղեռն» արտահայտությունը նպաստում է ցեղասպանության ժխտմանը։
-
24.04.2020|
22:56
Ամեն տարի այս օրերին առաջին զգացողությունս ցավն է։ Ծիծեռնակաբերդում 1,5 մլն-ը նորից դառնում է կոնկրետ՝ հայ առ հայ, տուն առ տուն, եկեղեցի առ եկեղեցի՝ կորուսյալ հայրենիք։
-
24.04.2020|
15:45
«Հանրապետություն» կուսակցությունն իր մոմն է վառում ու աղոթքն ուղղում առ Աստված՝ 1909-1923 թթ. Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասված հոգիների հանգստության համար, և իր պարտքը համարում հիշեցնել. անցյալ դարասկզբի եղեռնից մենք պետք է դասեր քաղենք և հույսներս դնենք միմիայն մեր մարդկային, մտավոր ու նյութական հնարավորությունների վրա:
-
24.04.2020|
15:44
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու հիշատակը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:
-